Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի ընդդիմությունը հակադարձում է «հինգերորդ շարասյան դավաճաններ» լինելու Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի ընդդիմությունը հակադարձում է «հինգերորդ շարասյան դավաճաններ» լինելու Ալիևի հայտարարությանը
20.03.2020 | 13:14

Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են նախագահ Իլահմ Ալիևին, որ ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել «հինգերորդ շարասյան դավաճաններ»: «Աշխարհով մեկ բոլոր առաջնորդներն իրենց հայտարարություններով հանրությանը համախմբելու պոզիտիվ կոչեր են անում, սակայն Իլհամ Ալիևը որոշել է սպառնալ և ներքին թշնամիներ, հինգերորդ շարասյուն փնտրել»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլին՝ որպես թշնամիների տեղ մատնանշելով իշխանական վերին օղակները. «Իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում: Դա նրանք են, ովքեր Ադրբեջանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը: Նրանցից ոմանք չեն դադարեցնում իրենց ակտիվությունը նույնիսկ պաշտոնանկություններից հետո: Նման իրավիճակում ժողովրդավարական ընդդիմությանը մեղադրանքներ ներկայացնելը պարզապես անհիմն է»:


Հաջըլիի խոսքով՝ պետական ապարատի անգործությունն անհանգստություններ է առաջացնում, հանրությունը չգիտի՝ կա՞ առողջապահության նախարար: «Ո՞ւր է նա կորել: Խնդիրները պետք է փնտրել ոչ թե ընդդիմության մեջ, այլ իշխանության ներսում», - ընդգծել է նա:
Ժողովրդական ճակատի փոխնախագահ Սեյմուր Խազին նույնպես քննադատել է Ալիևի հայտարարությունը: «Մենք ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, խուսափել անկարգություններից, այստեղ ի՞նչն է վատ: Պարզապես իշխանությունը ցանկանում է օգտագործել իրավիճակը ընդդիմադիրներին մեկուսացնելու համար», - ասել է Խազին:
Մարտի 19-ին Ալիևն ուղերձով դիմել է ադրբեջանցիներին Նովրուզի տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի կորոնավիրուսի պատճառով, համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը լավ է հասկանում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև երկրի ներքաղաքական կյանքին, խոսել բարեփոխումների ու հանրային երկխոսության մասին: «Քաղաքական երկխոսությունը փաստացի արդեն սկսվել է, համոզված եմ, որ արդյունքները դրական կլինեն ժողովրդի ու երկրի հետագա զարգացման համար: Ինչ վերաբերում է երկխոսությունից հրաժարված խմբավորումներին, իրենց գործն է: Ամեն դեպքում, ես ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել՝ պարտվող կողմը մենք չենք լինի, և նոր քաղաքական համայնապատկերում տեղ չի լինի դավաճանների ու հինգերորդ շարասյան ծախված ներկայացուցիչների համար», - Նովրուզի ուղերձում ասել է Ալիևը՝ չբացառելով, որ ինչ-որ պահի կարող է մտցվել արտակարգ դրություն, և հայտարարել է, թե այդ դեպքում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին մեկուսացնելը պատմական անհրաժեշտություն կդառնա: «Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, ինչ-ինչ սադրանքների դիմեն», - սպառնացել է նա:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ