Պարետի որոշմամբ՝ ղեկավարվելով մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով, ժամանակավորապես սահմանափակվում է հավելվածով սահմանված որոշ ատադրատեսակների արտահանումը Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում: Որոշման մեջ նշված է նաև, որ հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է ՊԵԿ-ը թույլատրել՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և չափաքանակների վերաբերյալ։