Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցեց Չինաստանին

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցեց Չինաստանին
20.03.2020 | 13:16

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 19-ի երեկոյան հասել է 3405-ի, միայն մեկ օրում մահացել է 427 մարդ։ Իտալիայում արդեն ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը։ Չինաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3245 մարդ։
Ընդհանուր հաշվով՝ մարտի 19-ի երեկոյան դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 240 000 դեպք, վախճանվել է մոտ 10 000 մարդ, ապաքինվել է 86681 հիվանդ։

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ