Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոնակոյի իշխանը կորոնավիրուսով է վարակվել

Մոնակոյի իշխանը կորոնավիրուսով է վարակվել
20.03.2020 | 13:18

Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնել է իշխանի մամլո խոսնակը: «Նորին գերազանցության վիճակը միանգամայն բարվոք է», - հայտարարել է նա: Covid-19 հիվանդության ստուգումն անցկացվել է այս շաբաթասկզբին: Խոսնակի հավաստիացմամբ՝ իշխանը հպատակներին հորդորել է խոհեմություն դրսևորել և հետևել վարակից պաշտպանվելու կանոններին:


62-ամյա Ալբեր երկրորդը ինքնամեկուսացվել է և հեռակա է շփվում կառավարության անդամների հետ: Մոնակոյում բնակվում է 40 000 մարդ, կորոնավիրուսով վարակվել է 9 մարդ: Մոնակոյի հարևան Ֆրանսիան Եվրոպայում կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրներից մեկն է:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ