Մարտի 20-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով փակվում է խանութների մեծ մասը։ Բացառություն է արվում միայն սննդամթերք վաճառող խանութների, դեղատների, փոստատների, բենզինի լցակայանների և բանկերի բաժանմունքների համար։ Վրաստանում մարտի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հարուցած Covid-19 շնչառական հիիվանդության 40 դեպք։ Վարչապետ Գիորգի Գախարիան նշել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին։ «Այսօրվա դրությամբ մենք դրա կարիքը չունենք, սակայն նախագահի հետ պայմանավորվել ենք, որ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մի քանի ժամում այդ վճիռը կայացնել», - մարտի 19-ին ասել է վարչապետը։