ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին G7-ի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Քեմփ Դևիդում՝ հաղորդում է Reutersը: Նախագահը գործընկերների հետ տեսակապով կհաղորդակցվի: Որոշման մասին արդեն տեղյակ են յոթնյակի բոլոր անդամները: Տեսակապով նրանց հանդիպումը տեղի կունենա ապրիլին և մայիսին: Հանդիպումը չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով: