Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կալիֆոռնիայի նահանգապետը տանը մնալու հրաման է տվել

Կալիֆոռնիայի նահանգապետը տանը մնալու հրաման է տվել
20.03.2020 | 13:26

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կորոնավիրուսի համավարակի ֆոնին նահանգի 40 մլն բնակչությանը տանը մնալու կարգադրություն է արել: Նահանգապետը Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ է արել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար: Մթերային խանութները, առաքում իրականացնող ռեստորանները, գազի լցակայանները, դեղատները, բանկերը և լվացքատները բաց կմնան: Փակվելու հրաման է տրվել բարերին, գիշերային ակումբներին, մարզասրահներին, կոնֆերանս կենտրոններին:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ