Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան է բացահայտվել

Կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան է բացահայտվել
20.03.2020 | 13:28

Բժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են The American Journal of Gastroenterology և Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում։ Փետրվարի 18-28-ը գիտնականները Չինաստանի Ուհան քաղաքի 204 հիվանդների ախտանշաններն են ուսումնասիրել և պարզել են, որը կորոնավիրուսով հիվանդների գրեթե կեսը առաջին հերթին բողոքել են մարսողության խանգարումներից․ լուծ և անորեքսիա (ախորժակի իսպառ բացակայություն)։ Այլ ախտանշաններից են եղել սրտխառնոցը, փսխումը և փորացավը։ Հետազոտությունների համաձայն, մարսողության խանգարումներով հիվանդների մոտ կորոնավիրուսի բուժումն ավելի երկար է տևել և հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունեցել։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ