Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գլխավոր դատախազը՝ ԱԱԾ բացահայտման մասին

Գլխավոր դատախազը՝ ԱԱԾ բացահայտման մասին
20.03.2020 | 13:32

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել ԱԱԾ բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ: Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019-ի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց:

«Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում: Խոսքը վերաբերում է Լևոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազ, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք:


Դատախազը անդրադարձել է նաև այս տարի բանակում ինքնասպանության դեպքերին և դատախազներին հասկացրել, որ մինչև ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, և հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են: Նիստում ամփոփվել են 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Եվ, օրինակ, տվյալների համաձայն՝ 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք: Սակայն կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը, հատկապես՝ բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը»:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ