Վրաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020-ի առաջին երկու ամիսներին ադրբեջանական նավթի ներկրման ծավալները Վրաստան կրճատվել են երկու անգամ: 2019-ի 25 000 տոննայի համեմատ 2020-ին Վրաստանի երկրի տարածք շուրջ 11000 տոննա ադրբեջանական նավթ է ներկրվել:
«Եթե նախորդ տարվա առաջին ամիսներին վրացական ընկերությունները ադրբեջանական նավթի մատակարարումների դիմաց ավելի քան 13 միլիոն դոլար էին վճարել, այս տարվա սկզբին՝ 6 միլիոն 610 000 ԱՄՆ դոլար», - տեղեկացնում է Վրաստանի վիճակագրական ծառայությունը: