Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իրողություն է: Մինսկի բժշկական սարքավորումների գործարան այցի ընթացքում նա ասել է. «Մենք արդեն իսկ մեկ ոտքով այդ ճգնաժամում ենք: Քանի որ տատանումները և անկայունությունը բավական զգալի են, պետք է հասկանալ` մենք կկարողանանք այդ ոտքը հանել այդ ճգնաժամից, թե երկրորդն էլ կխրվի»: Լուկաշենկոյի խոսքով առայժմ որևէ կանխատեսում հնարավոր չէ. «Դժվար է ասել, թե որքանով կվատանա տնտեսական կացությունը աշխարհում, և մոլորակի առաջատար պետություններին կհաջողվի վերադառնալ նախկին զարգացման տեմպերին»: