Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն բաց է Brexit-ի հարցով Լոնդոնի հետ բանակցությունների համար

ԵՄ-ն բաց է Brexit-ի հարցով Լոնդոնի հետ բանակցությունների համար
20.03.2020 | 23:52

ԵՄ-ն՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, բաց է Brexit-ի հարցով Միացյալ Թագավորության հետ բանակցությունների համար՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում: «Մենք բաց ենք բանակցությունների համար, բայց Բորիս Ջոնսոնի կառավարությունը պետք է որոշում կայացնի: Մենք այստեղ ուժեղ դիրք ենք զբաղեցնում», - ասել է նա: «Բրիտանացիների շահերից է բխում մնալ ընդհանուր շուկայի մի մասը: Մենք պատրաստ ենք բանակցությունների, և դա կարևոր է», - ասել է ֆոն դեր Լյայենը: Երկխոսությունը շարունակվում է ՝ ներառյալ տեսահամաժողովի ռեժիմով: ԵՄ-ի հիմնական բանակցող Միշել Բարնյեի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ