Մեծ Բրիտանիայի կառավարությունը 65 000 թոշակառու բուժաշխատողներին խնդրել է վերադառնալ աշխատանքի և օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը հույս է հայտնել, որ 50 000 նախկին բուժքույրերի և 15 000 թոշակառու բժիշկների շարքում «հազարավոր մարդիկ կարձագանքեն այդ խնդրանքին»: Մեծ Բրիտանիայում նաև կամավորները կներգրավվեն կորոնավիրուսով վարակվածների բուժմանը, մի քանի շաբաթում նրանք կանցնեն հատուկ նախապատրաստական դասընթաց: Բացի այդ՝ բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողները նույնպես կպայքարեն վարակի դեմ: Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 3,2 հազար դեպք, մահացել է 144 մարդ: