Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու հարցը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու հարցը
21.03.2020 | 14:35

Երեկ ԱԺ-ն քննարկեց արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։


Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվի վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով:


Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով: Պատգամավորների դիտարկումները հիմնականում կապված էին օրենքի իրավական որոշակիության խնդիրների հետ, 5 տարի պատիժը չափազանց խիստ լինելու հետ: Չնայած կառավարությունը հակված էր, որ փոփոխությունը ընդունվի հատուկ ռեժիմով, բայց նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկում տեխնիկապես անհնար է 24-ժամյա ռեժիմով կազմակերպել։ Երկրորդ ընթերցումը կլինի երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին:
Օրենքների նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ 102 կողմ, զրո դեմ և զրո ձեռնպահ ձայներով ընդունվեց:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ