Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

Արսեն Թորոսյան. Ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
21.03.2020 | 14:36

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներից «այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, ընդամենը 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով կորոնավիրուսի վարակի իրավիճակը:

«Որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում, ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», - ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը հայտնեց՝ «քանի որ հաստատված դեպքերի աճ ունենք, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չի այլևս, որտեղ որ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա»: «Մենք ունենք արդեն 5 բուժհաստատություն, ևս 2-ում մարզային կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ, -ասաց նախարարը:- Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»:


Ավելի վաղ Առողջապահության նախարարության խոսնակն ասել էր, որ վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոմեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ