Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լոնդոնում փակեցին բոլոր ռեստորանները, փաբերը և սրճարանները

Լոնդոնում փակեցին բոլոր ռեստորանները, փաբերը և սրճարանները
21.03.2020 | 14:38

Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ ուրբաթ կեսգիշերից փակվում են և մինչև հայտարարվելիք օրն այլևս չեն բացվի հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, փաբերը և սրճարանները։ Այցելուները կարող են կերակուր պատվիրել և վերցնել հատուկ պատուհաններից, սակայն ներս մտնելու և սեղանների շուրջ նստելու իրավունք չեն ունենա։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «հնարավորինս արագ պետք է փակվեն նաև բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները, ֆիթնեսի կենտրոններն ու զվարճանքի օբյեկտները»։ Նա նշել է, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։ Վերաբացելու ժամկետը կախված կլինի վարակի տարածման դինամիկայից։ Ջոնսոնի փոխանցմամբ` այս որոշումը կվերանայվի ամեն ամիս։
Կառավարությունը խոստացել է կորոնավիրուսի կապակցությամբ փակվող հիմնարկների աշխատողներին վճարել աշխատավարձի 80 տոկոսը, հատուցման վերին շեմը սահմանվել է ամսական մինչև 2500 ֆունտ ստերլինգ։ Բրիտանիայում մարտի 21-ի երեկոյան դրությամբ հաստատվել է վարակի 4 000 դեպք, մահացել է 177 մարդ, լիակատար ապաքինվել է 65 հիվանդ։ Վարչապետը բնակիչներին հորդորել է ուրբաթ օրվա վերջին ժամերին չփորձել գնալ փակվող օբյեկտներ: «Որքան արագ և արդյունավետ մենք հետևենք այս կանոններին, այնքան արագ երկիրը կվերականգնվի առողջապահության և տնտեսության առումով։ Իսկ հիմա մեզ պետք է այնպես անել, որ մարդիկ առնվազն ֆիզիկապես հնարավորինս հեռու լինեն միմյանցից», - ասել է Բորիս Ջոնսոնը։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ