Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՊԵԿ. Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

ՊԵԿ. Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել
21.03.2020 | 14:43

Վրաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել, հայտնում են ՊԵԿ-ից:


Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը: Այն վարորդները, որ եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։ Վերջին 14 օրում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա:


Ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդների և ապրանքների դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ