Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 34 000 դեպք է արձանագրվել

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 34 000 դեպք է արձանագրվել
21.03.2020 | 14:44

Աշխարհում 261886 մարդ վարակված է կորոնավիրուսով, մահացածների թիվը հասել է 11 167-ի, ապաքինվել է 85 000 մարդ, գրում է «South China Morning Post»-ը:
Անցած 24 ժամում ամբողջ աշխարհում 34048 մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով, մահացել է 1327-ը: Որբաթ օրը կորոնավիրուսով մահացությունների թիվն Իտալիայում հասել է 4032-ի՝ 627-ով ավելի քան մեկ օր առաջ: Իսպանիայում վարակված է 19 980 մարդ (մահացել է 1 002), Գերմանիայում՝ 13 957 վարակված (44), Ֆրանսիայում՝ 12 612 (450), Շվեյցարիայում՝ 4 176 (43), Մեծ Բրիտանիայում՝ 3 983 (177), Նիդեռլանդներում՝ 2 994 (106), Ավստրիայում՝ 2 388 (6), Բելգիայում՝ 2 257 (37), Շվեդիայում՝ 1 623 (16), Նորվեգիայում՝ 1 552 (6), Դանիայում՝ 1 255 (9). ԱՄՆ-ում ուրբաթ երեկոյի դրությամբ վարակվածների թիվը հասել է 17251-ի, մահացել է 201 մարդ: Իրանում զոհերի թիվը հասել է 1433-ի, վարակված է 19644 մարդ: Կորոնավիրուսով վարակի առնվազն 10000 դեպք է գրանցվել աշխարհի 150 երկրներում:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ