Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստում որոշվել է հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով՝ հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։