Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանում 3-րդ օրն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

Չինաստանում 3-րդ օրն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել
21.03.2020 | 14:45

Երրորդ օրն անընդմեջ Չինաստանի տարածքում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվում միայն երկիր ժամանածների մոտ, երկրի տարածքում միմյանց վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Նախօրեին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք է գրանցվել, բոլորը` երկիր ժամանածների մոտ: 14 հիվանդ է հայտնաբերվել Պեկինում, Շանհայում` 9-ը, Գուանդուն նահանգում` 7, Ֆուցզյանում` 4, Չժեցզյանում, Շանդունում, Շենսիում` 2-ական, Սիչուանում` 1: Ընդհանուր առմամբ, նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է 3255 մարդ: Այժմ բուժվում է 6000 մարդ, 1900-ի վիճակը ծանր է: 71 700 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ