Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը փոփոխություն է կատարել արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգում

Կառավարությունը փոփոխություն է կատարել արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգում
21.03.2020 | 14:47

ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունել է որոշում՝ 2020-ի մարտի 16-ի «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշման հավելվածում կատարելով մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրմանը։


«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
1. ՀՀ կառավարության 2020-ի մարտի 16-ի «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»։


2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.
3) ՀՀ-ում հավատարմագրված և (կամ) ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Նշենք՝ մինչ փոփոխված որոշումը, լրատվամիջոցները չէին կարող կորոնավիրուսի վերաբերյալ միջազգային լրատվամիջոցներին, օտարերկրյա պաշտոնյաներին ու գերատեսչություններին հղում անելով տեղեկություններ հրապարակել։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ