ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իդլիբի գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ 2020-ի մարտի 5-ի ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործումը, գրում է iz.ru-ն։
«Քննարկվել են Սիրիայի սահմանադրական կոմիտեի շրջանակներում քաղաքական գործընթացի առաջընթացի հարցերը, Սիրիային հումանիտար աջակցության թեման»,- հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը: Պուտինը նաև շնորհավորել է Ասադին գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ: