Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը չի ենթարկվի Սաուդյան Արաբիայի շանտաժին

Պուտինը չի ենթարկվի Սաուդյան Արաբիայի շանտաժին
21.03.2020 | 14:51

Ռուսաստանը չի ենթարկվի Սաուդյան Արաբիայի նավթի գների շանտաժին։ Ինչպիսին էլ լինեն կորուստները և վնասները Ռուսաստանի համար, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը բանակցությունների առաջարկով հանդես չի գա՝ գրում է Boomberg-ը։

Կառավարության ծրագրերին ծանոթ աղբյուրները պնդում են, որ նույնիսկ 20 դոլարից ցածր նավթի մեկ բարելի արժեքը չի ստիպի ռուսական իշխանություններին փոխել դիրքորոշումը։ Կրեմլում վստահ են, որ կարող են հաղթել նավթային պատերազմում, քանի որ նախապես բավականաչափ պաշարներ են ստեղծել։ Մոսկվան Էր Ռիադից այդպիսի արձագանք չէր սպասում և զարմացած է նավթային շուկայի փլուզումից։ Թագավորությունը շատ երկար է հանդուրժել Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած արդյունահանման պարտավորությունների խախտումները, սակայն լրացուցիչ կրճատումներին աջակցելու Մոսկվայի մերժումը զայրույթ է առաջացրել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Սաուդյան Արաբիայի հետ նավթային պատերազմի առկայությունը՝ գների նվազումը բացատրելով բացասական հանգամանքներով և հայտնելով, որ «ժամանակավոր է»:

Նա «ռուսատյացության» դրսևորում է անվանել նավթի անկման պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սահմանման խոսակցությունները: Նավթի գները սկսեցին իջնել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և հարվածեցին նավթի համաշխարհային պահանջարկին: Գները վերջնական անկման գնացին ՕՊԵԿ + գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չընդունեց առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվեցին երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի ցածրացումը: Ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվում են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղը արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան, որը խոստացել է նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ռեկորդային զեղչ է խոստացել վերջին տասնամյակների համար: Թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին`առաջին հերթին Ռուսաստանին: Վերջին երկու շաբաթներին նավթի գինը ընկել է գրեթե երկու անգամ: Վերլուծաբանները կարծում են, որ գնային պատերազմը կարող է հանգեցնել պահեստների լցմանը և նույնիսկ հումքի արժեքի անկմանը մի քանի ամսում: Այս ամենի ֆոնին ամերիկացի 13 սենատորներ Սաուդյան Արաբիային խնդրել են ազդել նավթի գների վրա՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում երկու երկրների հարաբերությունները կտուժեն:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ