Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից և ծխելուց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Մամլո ասուլիսում նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սնունդին, առողջ և օգտակար սնունդ օգտագործել։
Նաև խորհուրդ է տրվում օրական առնվազն 30 րոպե զբաղվել սպորտով, նշել է ԱՀԿ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ տանը աշխատելու ընթացքում կարևոր է երկար ժամանակ նույն դիրքով չմնալը, անհրաժեշտ է կես ժամը մեկ երեք րոպեով ընդմիջումներ անել։