Համաշխարհային էկոնոմիկան կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները, գտնում է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Մարտին Մյուլեյզենը։
Նրա հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, երբ համաշխարհային էկոնոմիկան պատրաստ է ցնցումների, նշել է Մյուլեյզենը։ Նա պարզաբանել է, որ գլոբալ էկոնոմիկայի շարունակական ընդլայնումն ու զբաղվածության բարձր մակարդակը կօգնեն հաղթահարել համավարակի հետևանքները։ Մյուլեյենը վստահություն է հայտնել, որ ճգնաժամը ժամանակավոր է։ Նրա կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաազդեցիկ միջոցը տարածման կանխարգելումն է։