Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանում արտակարգ դրություն է հաստատվում

Վրաստանում արտակարգ դրություն է հաստատվում
21.03.2020 | 21:43

Վրաստանում մեկ ամիս ժամկետով` մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է հաստատվում՝ կեսօրին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան` նշելով, որ կառավարությունը այս քայլին է դիմում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

«Այս պահին մեր գլխավոր նպատակը բնակչության շրջանում կորոնավիրուսի արագ տարածման կանխումն է: Արտակարգ դրության պայմաններում կարանտինային ռեժիմի խախտման համար պատժամիջոցներն են սահմանվում, սահմանափակվում է նաև տրանսպորտային երթևեկությունը` բացառությամբ բեռնափոխադրումների», - ասել է Գախարիան`չբացառելով, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կառավարությունը կարող է սահմանափակել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:


Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի 47 վարակակիր կա, վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք է արձանագրվել:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ