Ադրբեջանի պետական գերատեսչությունների աշխատակիցները մեկամսյա արձակուրդ են մեկնում՝ ասել է վարչապետ Ալի Ասադովը՝ նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է: «Հարկադիր արձակուրդ ուղարկված բոլոր պետծառայողներն առաջիկա ամսվա աշխատավարձը կստանան ամբողջական ծավալով», մինչև ապրիլի 29-ը արձակուրդում կլինեն նաև ուժային կառույցների աշխատակիցները` բացառությամբ ղեկավար կազմի: Հարկադիր արձակուրդում գտնվող պետական կառույցների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: