Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մասին
21.03.2020 | 22:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի աշխատակիցներին։

«Մեր ժամանակի հերոսները: Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Նրանք այս շաբաթ հոգացել են նաև ֆրանսիացի պացիենտների մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։ Մինչ այս գրառումը, Լաքոտը ՀՀ-ում Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ Ֆրանսիա։ Նա մեկնաբանություններում նշել էր, որ բժշկական ենթակառուցվածքների առումով Ֆրանսիան ավելի ապահով է։ Դեսպանն ընդգծել էր՝ պետք չէ արհամարհանք փնտրել իր գրառման մեջ, նա պարզապես խրախուսում է ոչ ռեզիդենտ ֆրանսիացիներին հեռանալ Հայաստանից, որպեսզի ծանրաբեռնված չլինի հայաստանյան հիվանդանոցային համակարգը:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ