Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Վաղվանից կարգելվեն առևտրի կենտրոնների, խաղատների, բուքմեյքերական կետերի և ժամանցի այլ վայրերի տնտեսական գործունեությունը

Տիգրան Ավինյան. Վաղվանից կարգելվեն առևտրի կենտրոնների, խաղատների, բուքմեյքերական կետերի և ժամանցի այլ վայրերի տնտեսական գործունեությունը
21.03.2020 | 22:17

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է.
«Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.


1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:


Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»։

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ