Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եզրափակիչ փաստաթուղթը՝ գրում է The New York Times-ը։
«Այս փաստաթղթով ես՝ որպես պետության նախագահ, հանդիսավոր հայտարարում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միանում է Հյուսիսատլանտյան պայմանագրին, պարտավորվում է պահպանել և կատարել այդ պայմանագրի բոլոր դրույթները»,- ասել էնախագահը։
Մարտի 17-ին Սկոպյեի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը վավերացրել է Իսպանիայի խորհրդարանը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օրենսդիր ժողովներից վերջինը։