Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները 2021-ին ելույթ կունենան նոր երգերով

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները 2021-ին ելույթ կունենան նոր երգերով
21.03.2020 | 22:21

«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: «Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում: Կազմակերպիչներն ընդգծել են. «Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»: Կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ