Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները:
Նրա կարծիքով՝ համավարակը կնվազի ոչ շուտ, քան մայիսի վերջին: Նա հորդորել է չանհանգստանալ, քանի որ «դա չի օգնում»:
Պոզները խորհուրդ է տվել՝ ինչպես պաշտպանվեն կորոնավիրուսային վարակից: Նա նշել է, որ պետք է հանդիպելիս առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել, այլ ոչ թե գրկել և համբուրել, ձեռքով չբարևել: Պոզները ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։