Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գերմանիայում կորոնավիրուսի անոմալիա է գրանցվել․ FT

Գերմանիայում կորոնավիրուսի անոմալիա է գրանցվել․ FT
21.03.2020 | 22:23

Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակ, վիրուսից մահացությունը մնում է ցածր, այդ պատճառով համաճարակը համարվում է անոմալ՝ հաղորդում է Financial Times- ը:

COVID-19-ը «հարվածել է Գերմանիային ամբողջ ուժով», վարակի տարածումը արագանում է: Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ մարտի 19-ին, Գերմանիայում վարակվածների թիվը կազմել է 13,979 մարդ: Գերմանիան ընդգրկվել է վարակակիրների թվով առաջին հնգյակում (Չինաստանից, Իտալիայից, Իրանից և Իսպանիայից հետո):


Այնուամենայնիվ, վիրուսից մահացել է ընդամենը 42 մարդ: Ֆրանսիայում 9.058 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 243-ը մահացել է, Իսպանիայում 803-ը մահացել է 17,395 վարակվածներից: Մասնագետները անոմալիան վերագրում են այն փաստին, որ Գերմանիայում կորոնավիրուսի բռնկումը համեմատաբար վաղ փուլում է, վարակվածների տարիքը ավելի երիտասարդ է, քան այլ երկրներում: Բացի այդ, երկրում հսկայական քանակությամբ թեստեր են արվել:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ