Դալմա Գարդեն Մոլը հայտարարել է՝ Դալմա Գարգեն Մոլը, կորպորատիվ եւ սոցիալական պատասխանատվությունից ելնելով, որոշում էր կայացրել 2020 թվականի մարտի 16-ից 23-ը փակել մոլը՝ կորոնավիրուսի սրընթաց տարածումը կանխելու նպատակով։ Հաշվի առնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջազգային փորձը, վերջին շրջանում երկրում վարակի լայն տարածումը, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հորդորներն՝ ուղղված յուրաքանչյուրիս, ինչպես նաեւ կարեւորելով մեր այցելուների եւ աշխատակիցների առողջությունը՝ Դալմա Գրդեն Մոլի ղեկավարությունը որոշում է կայացրել կասեցնել Մոլի գործունեությունը մինչեւ 2020-ի ապրիլի 1-ը։ Կրկին կոչ ենք անում Ձեզ, մեր բոլոր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը:Դալմա Գարդեն Մոլի հետագա քայլերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։ Շնորհակալ ենք վստահության եւ համագործակցության համար։ Մնացեք տանը, եղեք առողջ ու անվտանգ։