Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պարետը հրապարակեց արտակարգ դրության ժամանակ արգելված տնտեսական գործունեության տեսակները

Պարետը հրապարակեց արտակարգ դրության ժամանակ արգելված տնտեսական գործունեության տեսակները
22.03.2020 | 21:38

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է տնտեսական գործունեության տեսակները, որոնք արգելվելու են մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը:

«Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության,
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,
3. Կինոֆիլմերի ցուցադրում,
4. Խաղատներ,
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ», - ասված է Ավինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար», - վստահեցնում է պարետը:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ