Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն

ՀՀ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն
22.03.2020 | 21:43

Վերջին շրջանում, պայմանավորված ՀՀ կորոնավիրուսի ներթափանցմամբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։


«Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից», - նշված է հաղորդագրության մեջ։ Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ