Փաստահավաք խմբի գործունեության առաջին օրից ստացվել են տեղեկություններ, որոնք կարող են պիտանի լինել արտակարգ դրության պարետի համար, ասված է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի տարածած հայտարարության մեջ:
«Ցավոք, պարետը չի ապահովում նման կարգի տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ: Հրապարակված հեռախոսահամարներով կապ հաստատելը բարդ է, երբեմն անհնարին: Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններ հեռախոսակապի միջոցով փոխանցելը պարզապես հնարավոր չէ: Կոչ ենք անում պարետ Տ.Ավինյանին հանրությանը հայտնել կամ ստեղծել պարետատան էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածների համարներ, ինչպես նաև ապահովել ֆեյսբուքյան էջի արդյունավետ աշխատանքը», - ասված է խմբի հայտարարությունում։