Չինական ընկերությունները երկրի ողջ տարածքում 89 տոկոսով վերսկսել են հիմնական ենթակառուցվածքների շինարարությունը՝ հայտարարել է Չինաստանի զարգացումների և բարեփոխումների հարցով պետական հանձնաժողովի ներդրումների վարչության ղեկավարը՝ նշելով, որ դրությունը տարբեր նահանգներում տարբեր է:
«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից հետո դժվարություններ էին ի հայտ եկել խոշոր ենթակառուցվածքային շինություններում աշխատանքի վերականգնման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Եթե չհաշվենք Հուբեյ նահանգը, Չինաստանի մյուս նահանգներում 11 000 նման կարևոր նախագծեր կան, որոնց 89 տոկոսում մարտի 20-ին վերականգնվել են գործունեությունը»,- ասել է պաշտոնյան:
Չինաստանի հարավային շրջաններում շինարարական աշխատանքների վերականգնումը 98 տոկոս է, հյուսիսային շրջաններում՝ 60 տոկոս: