Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոհամադ ջավադ Զարիֆ. Իրանը չի կարողանում եվրոպական արտադրողներից բժշկական սարքավորումներ գնել

Մոհամադ ջավադ Զարիֆ. Իրանը չի կարողանում եվրոպական արտադրողներից բժշկական սարքավորումներ գնել
22.03.2020 | 21:47

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ վարքագիծն Իրանի ժողովրդի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ:


«Բանկային և ֆինանսական սահմանափակումները չեն բնորոշում մարդասիրական իրեր ես գնում, թե ոչ: Երբ բանկը վտանգավոր է համարում Իրանի հետ գործարք կատարելը, պարզապես փակում է դուռը»,- Զարիֆին մեջբերում է իրանական «Մեհր» գործակալությունը: Նրա խոսքով՝ բժշկական սարքավորումների եվրոպական արտադրողներն իրենց ապրանքները չեն վաճառում Իրանին, քանի որ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներով: «ԱՄՆ-ն տարբեր եղանակներով տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ: Իրավական տեսանկյունից նայելով՝ դա հանցագործություն է մարդկության դեմ»,- շեշտել է Զարիֆը: Պատասխանելով հարցին, թե ամերիկացի պաշտոնյաներն օգնություն առաջարկե՞լ են Իրանին, Զարիֆը հայտարարել է, որ այդ առաջարկը «կեղծավորություն» էր: «Օրեր առաջ պետքարտուղար Պոմպեոն խնդրել է մյուս երկրներին պայմաններ ստեղծել Իրանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն ամենը, ինչ ԱՄՆ-ը կարող է անել, միջամտելը դադարեցնելն է»,- հավելել է Զարիֆը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ