Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայտնի է ամենաերջանիկ երկիրը

Հայտնի է ամենաերջանիկ երկիրը
22.03.2020 | 21:49

Երրորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ը՝ ամենամյա «Երջանկության միջազգային օրվան» ընդառաջ, որը նշվում է մարտի 20-ին, ուսումնասիրություն կատարելուց հետո: Արդյունքներն ամփոփել է Business Insider-ը: Վարկանիշը կազմելիս կարևորագույն գործոններից մեկը, որը հաշվի են առել ուսումնասիրության կազմակերպիչները, երկրում վստահության մակարդակն է: Ֆինլանդիան ամենաերջանիկ երկիր ճանաչվեց արդյունավետ միջոցների շնորհիվ, որոնք իշխանությունները կիրառեցին կորոնավիրուսի դեմ պայքարում:


Բացի դրանից, հաշվի են առնվել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական համակարգերի որակը, առողջ կյանքի տևողությունը, կոռուպցիայի մակարդակը և ազատությունը: Երջանիկ երկրների դասակարգման աղյուսակում երկրորդը Դանիան է, հաջորդում են Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան: Լյուքսեմբուրգը փակում է առաջին տասնյակը:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ