Մի շարք ազգային օլիմպիական կոմիտեներ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` Տոկիոյի խաղերը հետաձգելու խնդրանքով: Նախ՝ Նորվեգիայի կոմիտեն` ընդգծելով կորոնավիրուսի պանդեմիայի փաստը, ապա հրապարակվեց Բրազիլիայի ԱՕԿ-ի նամակը, որում ևս խաղերը հետաձգելու խնդրանք կար:
Օրեր առաջ ՄՕԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որ դեռևս վաղ է համարում որոշում ընդունել Խաղերի հետաձգման մասին՝ մինչև 32-րդ խաղերը դեռևս 4 ամիս կա: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Խաղերը պիտի սկսվեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկ կմրցի 33 մարզաձևում: 1964-ից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ոսկե սակուրայի տեսք ունի և վերևից սակուրայի ծաղիկ է հիշեցնում: