Կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված հավատացյալների մեղքերը ներվելու են՝ հայտնում է France 24-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Թողության հույս կարող են ունենալ նաև COVID-19-ով հիվանդացածների հարազատները, բժիշկները և նրանց առողջության համար աղոթող մարդիկ: Մեղքերի թողություն ստանալու համար հիվանդ կաթոլիկները պետք է որոշակի թվով աղոթքներ կրկնեն և հեռակա մասնակցեն եկեղեցական կարևոր տոներին: Նրանք, ովքեր աղոթում են բժիշկների առողջության համար, պետք է ամեն օր գոնե 30 րոպե Աստվածաշունչ կարդան: Սուրբ Պետրոսի հրապարակը և Վատիկանի թանգարանները փակ են այցելուների համար՝ Իտալիայում կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Արգելվում է զանգվածային միջոցառումները, ներառյալ՝ եկեղեցական ծառայությունները: Զատկի պատարագը, որին կմասնակցի Հռոմի Պապը, անցկացվելու է դատարկ տաճարում: