Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը լուրջ չի ընդունել հետախուզության՝ կորոնավիրուսի մասշտաբայնության և վտանգի մասին զգուշացումները

Թրամփը լուրջ չի ընդունել հետախուզության՝ կորոնավիրուսի մասշտաբայնության և վտանգի մասին զգուշացումները
22.03.2020 | 21:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև վերջ անտեսում էր ԱՄՆ հետախուզության՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման չափի և ինտենսիվության վերաբերյալ զգուշացումները, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին: Ըստ նրանց, հունվարին գաղտնի ծառայությունները գիտեին, որ վիրուսը տարածվելու է ամբողջ աշխարհում՝ մեծ մասշտաբներով: «Նրանք կանխատեսել էին կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու միտումը»,- ասվում է նյութում: Հետախուզությունն ակնկալում էր, որ նախագահը միջոցներ կձեռնարկի հիվանդության տարածումը կանխելու համար, բայց Թրամփը լուրջ չի ընդունել այդ խոսքերը: «Կառավարության շատ անդամներ պարզապես չկարողացան ստիպել Թրամփին այդ ուղղությամբ որևէ քայլ անել», – դժգոհում է աղբյուրը: ԿՀՎ մամուլի ծառայությունը և Սպիտակ տան վարչակազմը հրաժարվել են մեկնաբանել:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ