Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսպանիան արգելում է «ալկոհոլային» զբոսաշրջությունը

Իսպանիան արգելում է «ալկոհոլային» զբոսաշրջությունը
22.03.2020 | 22:04

Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել արգելել կամ սահմանափակել ալկոհոլի կիրառությունն այն վայրերում, որ հայտնի են որպես աղմկոտ երեկույթների հավաքատեղիներ: Դրանք են Մայորկայում և Իբիցայում գտնվող համապատասխանաբար Մագալուֆ և Սան-Անտոնիո զբոսաշրջային կենտրոնները: Այս մասին գրում է Евро-Пульс լրատվականը:


Օրենքը չի տարածվում միայն այն մասնագիտացված խանություների վրա, որտեղ զբոսաշրջիկների համար հենց այդ թեմայով հատուկ էքսկուրսիա է կազմակերպվում: Նշված վայրերում երեկոյան 21.30-ից մինչև առավոտյան 08.00-ն խանություները ոգելից խմիչք վաճառելու իրավունք չեն ունենա:
Արգելվել է նաև ալկոհոլ պարունակող հեղուկների գովազդը: Սահմանափակվել է նաև այն միջոցառումների մասին տեղեկատվության տարածումը, որոնց ընթացքում մարդիկ մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում: Դրանք հիմնականում նավի վրա անցկացվող դիսկոտեկներն են: Կառավարության որոշմամբ՝ նմանտիպ դիսկոտեկներ անելու լիցենզիա ունեցող նավերին լիցենզիա այլևս չի տրվի: Իսկ այն տնտեսվարողները, ովքեր կխախտեն օրենքը, 600 հազար եվրո տուգանք կվճարեն ու 3 տարով կզրկվեն բիզնես գործունեություն ծավալելուց:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ