Աշխարհում այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ մոտ քսան պատվաստանյութ է մշակվում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահեցնում է՝ գիտահետազոտական այն կենտրոնները, որ զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ, փորձում են արագացնել գործընթացը:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայնի խոսքերով՝ միակ բանը, որ կարող է առավել քան վտանգավոր լինել, քան թագավարակն է, վատ պատվաստանյութն է: Հետևաբար, ասել է, նա, պետք է շատ զգույշ լինել ցանկացած նյութի մշակման հարցում:
Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով վարակվել է մոտ 300 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը: