Երշիկներով ու նրբերշիկներով հայտնի երկիրը՝ Գերմանիան, հանկարծակի որոշել է «մսի հարկ» սահմանել: Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է առաջացող եկամուտն ուղղել անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների զարգացմանը: Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականը:
«Մսի նոր հարկատեսակ սահմանելու տարբերակներից մեկը նոր ԱԱՀ ավելացնելն է: Նշենք, որ այս պահին միսը վաճառվում է ամենացածր տոկոսով: Եթե սովորաբար 19 տոկոս է, մեզ մոտ 7 տոկոս է: Բայց թե 7-ից քանի տոկոս կբարձրանա նոր ԱԱՀ-ն, կառավարությունը դեռ չի հստակեցնում: Երկրորդ տարբերակը բոլորովին այլ հարկատեսակ սահմանելն է: Այն ԱԱՀ-ից առանձին կլինի»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ նմանատիպ հարկ սահմանելու մասին մեկ տարի շարունակ քննարկումներ են ընթանում նաև Շվեդիայում ու Դանիայում, բայց Եվրոպական միության որևէ երկիր դեռ չի գնացել նման քայլի: