Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ միանգամից երեք պատվաստանյութ է մշակում

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ միանգամից երեք պատվաստանյութ է մշակում
22.03.2020 | 22:07

Ռուսաստանի բժշկակենսաբանական գործակալությունում այս օրերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3 տարբերակ (նախատիպ) է ստեղծվել: Այս մասին գրում էРИА Новсти գործակալությունը:


«Հունիսին նոր միայն պատրաստ կլինեն պատվաստանյութերի հետազոտությունների առաջին արդյուքնները: Բայց դրան պետք է հետևի նաև երկրորդ փուլը, ինչից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե ինչքանով է պատվաստանյութն օգտակար»,- գրում է աղբյուրը:
Իսկ վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում էլ պատվաստանյութերը փորձարկում են, օրինակ, պրիմատների վրա:
Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով վարակվել է մոտ 300 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ