Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 14 000 մարդ, գրեթե 330 000 վարակվել է: Իտալիան շարունակում է մնալ համաճարակի կենտրոնը: Այնտեղ վիրուսը 5476 մարդու մահվան պատճառ է դարձել, գրեթե 60 000 մարդ հիվանդ է: Վարչապետ Կոնտին «արտակարգ տնտեսական դրություն» հայտարարեց` փակելով բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, բացառությամբ նրանց, որոնց աշխատանքը կենսական նշանակություն ունի և չի կարող դադարեցվել: Խստացվում են նաև կարանտինի կանոնները. բոլոր այգիները փակ են, մարդկանց հրահանգվել է մնալ տանը: Ռուսաստանը ռազմական բժիշկներ և բժշկական սարքավորումներ ուղարկեց Իտալիա:
Իտալիայից հետո երկրորդ երկիրը վարակվածների թվով Իսպանիան է՝ գրեթե 30000 մարդ, 1725 մահ: Իշխանությունները կարանտինը երկարաձգեցին ևս 15 օրով` մինչև ապրիլի 13-ը:
Գերմանիայում ներդրվել է «երկուսից ավել չհավաքվել» կանոնը: Գերմանիայի կանցլերը վարակված բժշկի հետ շփվելուց հետո գնացել է կարանտինի:
Կիևում այսօր դադարում է աշխատել հասարակական տրանսպորտը:
ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ արդեն կա քան 31 000 վարակի դեպք (կեսը` Նյու Յորքում) և 390 մահ:
Ֆրանսիայում Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` վիրուսի հետևանքով մահացել է 562 հոգի, վարակակիրների թիվը հասել է 14,500-ի, 6172-ը հիվանդանոցում են, նրանցից 1525-ը ծանր վիճակում են: Իբրև կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոց` իշխանությունները ընտրել են բնակչության մեկուսացումը: «Պետք է մնալ տներում, մենք պատերազմի մեջ ենք, թշնամին անտեսանելի է, բայց նա առկա է, առաջ է գնում», - ասել էր նախագահ Էմանյուել Մակրոնը մարտի 16-ին` նշելով նաև մի շարք արտակարգ միջոցառումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար և միաժամանակ համախմբման կոչ ուղղելով ժողովրդին: