Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Որոշ 60-ն անց քաղաքացիների կանչում են աշխատանքի

Էդմոն Մարուքյան. Որոշ 60-ն անց քաղաքացիների կանչում են աշխատանքի
23.03.2020 | 13:49

Պետությունն արտակարգ դրություն է հայտարարել, սակայն որևէ ցուցում չկա, թե ինչպես կարող են տնտեսվարողները վերադարձնել իրենց կրած վնասները, ԱԺ նիստի ընթացքում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը:


Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը տարածք է վարձակալել և ռեստորան է աշխատեցնում, այս օրերին ունի զրո եկամուտ, ինչը նշանակում է, որ տարածքի սեփականատիրոջը չի կարողանում վճարել սահմանված ամսավճարը: Սեփականատերը չի կարողանում կատարել իր բանկային պարտավորությունները, ինչն էլ կողմերի միջև վեճի առիթ է դառնում: «Թե չէ մարդկանց ուղարկել դատարան՝ իրար հետ վիճելու, չի կարելի: Ինչ վերաբերում է իրավական ցուցումներին, երբ վարչապետն ասում է, որ 60-ն անց անձանց չպետք է աշխատանքի կանչել, այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ տարեցներին աշխատանքի են կանչում», - նշեց նա՝ նկատելով, որ այս հարցը ևս պետք է հստակեցվի:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ