Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը
23.03.2020 | 22:13

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերել են ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ